Նախագիծը պարունակում է բազմաթիվ խնդիրներ, հակասություններ, որոնցից են
մասնավորապես.
1. Հոդված 1.1.-ում և առհասարակ օրենքի նախագծից հանել «Ակադեմիական քաղաք»
հասկացությունը, դա իրավական կատեգորիա չէ, բացի այդ՝ այդ եզրույթին վերաբերող դրույթները տվյալ օրենքում ներառելու ենթակա չեն, այդ եզրույթը օրենսդրական մակարդակում ձևակերպելու անհրաժեշտություն չկա, ինչպես օրինակ՝ Հոդված 3.1.7, Հոդված 40:
2. Հոդված 3.1.2.-ում հակասահմանադրական է այն դրույթը, ըստ որի բուհը
հիմնադրամի ձևի ոչ առևտրային կազմակերպություն է, անհասկանալի է, թե ինչ հիմքով է բուհը միայն հիմնադրամ (այն դեպքում, երբ գիտական կազմակերպության պարագայում նախագծում սահմանաված է՝ «իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն կամ օրենքովսահմանված հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ համալսարանի կազմում ինքնուրույն գործող կառուցվածքային միավոր…»), եթե Սահմանադրությամբ չի արգելվում բուհերին
կազմակերպաիրավական այլ ձևով գործունեություն ծավալել: Հետևաբար՝ պարտադիր չէ, որ բուհը հանդես գա միայն որպես հիմնադրամ:
3. Հոդված 3.1.3.-ի ձևակերպումն անիմաստ է, քանի որ ըստ այդմ ստացվում է, որ
համալսարանը բուհից տարբերվում է նրանով, որ իր կազմում ունի, օրինակ, ավագ դպրոց կամ վարժարան:
4. Հոդված 3.1.5.գ.-ում անհասկանալի է, թե ինչու է մասնավոր կազմակերպությունը
հետազոտական համարվում, իսկ հանրայինը և միջպետականը՝ գիտական: Գիտական և հետազոտական եզրույթների կիրառման անհստակություն կա օրենքի նախագծում, միասնական ձևակերպումներ են պետք:
5. Հոդված 3.1.9.-ում «հետավարտական լրացուցիչ ուսուցում» հասկացությունը
անհասկանալի և ոչ հստակ ձևակերպում ունի, հստակեցման կարիք կա, օրինակ՝ ինչու միայն հետավարտական փուլում, կամ որն է դրա նշանակությունը և նպատակը: Միաժամանակ, առաջարկում ենք քննարկել հետևյալ սահմանումը. Հետավարտական լրացուցիչ ուսուցում՝ Կառավարության կողմից սահմանված կարգավորվող մասնագիտություններով ինքնուրույն մասնագիտական գործունեություն
ծավալելու նպատակով հավելյալ գործնական, որոշ դեպքերում նաև տեսական ուսուցում՝
աշխատանքային միջավայրում՝ մասնագետի հսկողությամբ:
6. Հոդված 3.1.12.-ում հիշատակվում է «համատեղ կրթական ծրագիր» հասկացությունը,
սակայն նախագծում որևէ նշում չկա կրկնակի դիպլոմի ծրագրի մասին:
7. Հոդված 3.1.14.-ում Հոդված 12.-ում «կարգավորվող մասնագիտություն»
հասկացությունը անհասկանալի և ոչ հստակ ձևակերպում ունի, հստակեցման կարիք կա:
8. Հոդված 3.1.27.-ում, քանի որ միավորվել են ուսման վարձի փոխհատուցման և
կրթաթոշակ տրամադրելու դրույթները, առաջադիմության և այլ ձեռքբերումների պայմանից բացի, պետք է ներառել նաև առողջական և սոցիալական վիճակի պայմանները: Սա նաև կրթության և մարդու իրավունքների հարց է:
9. Հոդված 3.44.-ում միկրո-որակավորում եզրույթը փոխարինել միկրո-հավաստագրում
եզրույթով, քանի որ միկրո-որակավորումը որակավորում չէ, որակավորում չի տրվում դրանով:
10. Հոդված 3-ում առաջարկվում է.
գիտական գործունեություն՝ նոր գիտելիքի ստեղծմանը կամ դրա կիրառման նոր ուղղությունների հայտնաբերմանն ուղղված ստեղծագործական համակարգված գործունեություն.
ա. հիմնարար գիտական հետազոտություն՝ բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած համընդհանուր գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն՝ առանց որոշակի ուղղակիորեն գործնական նկատառման,
բ. կիրառական գիտական հետազոտություն՝ հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի հայտնի կամ սահմանված խնդիրների լուծմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն,
գ. փորձարարական մշակում՝ գիտական հետազոտությունների կամ պրակտիկ փորձարկումների միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված՝ նոր արտադրանքի կամ գործընթացների ստեղծմանըկամ առկա արտադրանքի կամ գործընթացների կատարելագործմանն ուղղված համակարգված գործունեություն։
11. Հոդված 6.2.-ում խտրական դրույթներ են ներառված, քանի որ բարձրագույն
կրթության ու գիտական և գիտատեխնիկական գործունեության միջազգայնացումը և բարձրագույն կրթության ու գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական և մասնավոր միջոցների ներգրավումը վերաբերում է միայն համալսարանին, ըստ այդմ՝ բուհերը նման իրավունք չունեն:
12. Հոդված 8.2.2.-ը հակասում է այն դրույթին, ըստ որի բուհը գիտական
կազմակերպության հետ կարող է իրականացնել կրթական գործունեություն:
13. Հոդված 8.9.բ. դրույթում հստակ չէ, թե ինչ հիմքով է հանրային գիտական
կազմակերպության երեք տեսակներից մեկը՝ գերատեսչական պատկանելության կազմակերպությունը հետազոտական և ոչ գիտական, կրկին եզրույթների հստակեցման կարիք կա:
14. Հոդված 8.9.բ-ում անհասկանալի է նաև, թե ինչու է սահմանափակում դրվում, որ
գործունեություն կարող է ծավալվել ՄԻԱՅՆ տվյալ գերատեսչության խնդիրների շրջանակներում:
15. Հոդված 9.1.-ում «… ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր կազմում
միավորում է» բառերից հետո և « Ակադեմիայի անդամներին, Ակադեմիայի գիտական
բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:» բառերից առաջ ավելացնել՝ «ԳԱԱ կազմակերպությունները և հիմնարկները»:
16. Հոդված 9.2.-ում անհասկանալի է, թե ինչպես է իրականացվելու «Կառավարությանը
և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը»:
17. Հոդված 9.15.-ում նշված է, որ «Նստաշրջանի արդյունքներով Ակադեմիան
գնահատում է ներկայացված հաշվետվությունները և ներկայացնում է լիազոր մարմնին` որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ»: Անհասկանալի է գնահատման իմաստը:
18. Հոդված 13.4.-ում հիշատակվում է «համատեղ դիպլոմ» հասկացությունը, սակայն
նախագծում որևէ նշում չկա կրկնակի դիպլոմի վերաբերյալ:
19. Հոդված 15.-ում չափազանց խիստ և անհիմն պահանջներ են սահմանվում կրթական
հաստատությունների՝ լիցենզիա ստանալու և այն պահպանելու համար, օրինակ՝ առնվազն 4000 ուսանողների առկայությունը։ Սա ստեղծում է անիրատեսական լիցենզավորման պահանջներ փոքր բուհերի համար՝ խախտելով հավասարության սկզբունքը և ըստ էության պարտադրելով նման բուհերին դադարեցնել գործունեությունը։
20. Հոդված 16.9.4.-ում բուհի լիազորություններից դուրս գործառույթներ են
սահմանվում, որոնք ոչ միայն անվերահսկելի են, այլև անհասկանալի է, թե ով է կատարելու մշտադիտարկումն ու հետազոտությունը:
21. Հոդված 17.3.-ում խնդրահարույց է «Մասնագիտական կառույց» հասկացության
եզակի թվով հանդես գալը, քանի որ առաջատար շատ երկրներում այդ կառույցները մի քանիսն են, ըստ այդմ էլ առողջ մրցակցություն է ստեղծվում և մենաշնորհային գործունեության չի վերածվում:
22. Հոդված 20.11.4. դրույթը նշվում է որպես դեմոկրատական, սակայն ոչ
դեմոկրատական և հակասահմանադրական է:
23. Հոդված 25.7. դրույթն անհասկանալի և ոչ հստակ է, պարզ չէ, թե ինչպես է
կազմակերպվելու և վերահսկվելու:
24. Հոդված 25.11.-ում անհասկանալի է «հանրային համալսարան» հասկացությունը,
խախտված է միասնական տերմինաբանությունը:
25. Հոդված 25.19.-ում անհասկանալի է «հանրային կազմակարեպություններ»
հասկացությունը, նախագծում որևէ կերպ այն չի սահմանվում:
26. Հոդված 25.21.-ը գիտական համագործակցությունը սահմանափակող դրույթ է:
27. Հոդված 29.5.-ում անհասկանալի է, թե ինչպիսի «սերտիֆիկացված ծրագրի» մասին է
խոսքը, ում կողմից է կազմակերպվում և այլն:
28. Հոդված 34.13. դրույթն անհասկանալի և ոչ հստակ է, պարզ չէ, թե ինչպես է
կազմակերպվելու և վերահսկվելու:
29. Հոդված 37.5.3.-ում անհասկանալի է, թե ինչպես են որոշվելու պատական
նշանակությունը, ինչ սկզբունքներով:
30. Հոդված 40-ը առհասարակ օրենքի նախագծից հանել, նման ձևակերպում առհասարակ օրենքի նախագծում չի ներկայացվում, դրանք օրենսդրական դրույթներ չեն, և աբսուրդ է այն նախագծում ներառելը, ինչպես օրինակ՝ «Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է գումարային առնվազն 700 հեկտար մակերեսով տարածքների վրա» կամ « Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված տեղանքում արգելվում է սահմանված դիզայնի նորմերին չհամապատասխանող կառուցապատում» և այլն:
31. Օրենքի նախագծում կիրառվում են բազմաթիվ հապավումներ, որոնք բացվածքով չեն
ներկայացվում:
32. Նախագծում տերմինային միօրինականացման և հստակեցման կարիք կա, միևնույն
հասկացությունը ներկայացվում է մի քանի տարբերակով:
33. Առկա են բազմաթիվ ուղղագրական և քերականական սխալներ, որոնք հարիր չեն նման օրենքին:
34. ՀՀ-ում արդեն գործում են և կարող են ստեղծվել արտասահմանյան առաջատար
բուհերի մասնաճյուղեր: Նրանք լիցենզավորում և հավատարմագրում են անցնում իրենց երկրների օրենսդրության պահանջով և դասավանդումն իրականացվում է, ասենք, ագլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Օրենքի նախագծում դրանց նկատմամբ օրենսդրական պահանջների հստակ սահմանում չկա։ Չափազանց խիստ բյուրոկրատական պահանջներն ու սահմանափակումները կարող են
լուրջ խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում նրանց գործունեության համար և խիստ կսահմանափակի այն մասնագիտություններով կադրերի պատրաստման գործը, որոնց համար մենք բավարար հնարավորություններ չունենք, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Բայց պետության դերը որոշվում է ոչ թե գիտության և կրթության հաստատությունների գործունեությանը նրա միջամտության մակարդակով, այլ այս ոլորտի գործունեության արտաքին և ներքին պայմանների ապահովման գործում մասնակցության մակարդակով: Ուստի կարևոր է ապահովել հավասարակշռություն պետական կարգավորման և ինքնակառավարման միջև, ինչը, սակայն, նախագծում սահմանափակված է ընդհանուր, կոնկրետությունից զուրկ դրույթներով: Գիտության և բարձրագույն կրթության թվային վերափոխման հիմնական ուղղությունները ներառում են թվային փոխակերպման ճարտարապետության ստեղծումը, թվային ծառայությունների զարգացումը, տվյալների կառավարման համակարգի ձևավորումը։ Կարևոր են նաև ենթակառուցվածքների արդիականացումը, մարդկային ռեսուրսների ձևավորումն ու կառավարումը։
35. Գիտության և կրթության թվային փոխակերպման հիմնական ասպեկտներն իրենց
բովանդակությամբ նոր ոլորտներն ու գործունեության մոդելներն են, որոնք հիմնված են անընդհատ թարմացվող թվային լուծումների և ծառայությունների սինթեզի, մասնագետների համար շարունակական մասնագիտական կրթության և զարգացման հնարավորությունների, թվային փոփոխությունների կազմակերպման համար պայմանների առկայության, մասնագիտական փոխգործակցության շրջանակներում թվային փոխակերպման նախագծերի մասնակիցների միջև արդյունավետ հաղորդակցության աջակցության և համակարգման վրա: թվային փոխակերպման նախագծերի մասնակիցների միջև մասնագիտական փոխգործակցության: Բայց այս կարևորագույն, գիտության և բարձրագույն կրթության զարգացման ժամանակակից մակարդակը և հեռանկարները շատ առումներով որոշիչ այս ոլորտների իրավական կարգավորումը մասին օրինագծում կոնկրետ և հստակ նշված որևէ բան դժվար է գտնել։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել համաշխարհային փորձը, մասնավորապես ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Չինաստանում և Ռուսաստանում, գիտության և բարձրագույն կրթության թվային փոխակերպման նորմատիվ-իրավական կարգավորման մեթոդաբանություններն ու ուղենշային փաստաթղթերը՝ ուղղված մեր տնտեսության իրական հատվածին և տարբեր հեռանկարային ճյուղերին։
36. Մյուս կողմից, զարգացած և զարգացող երկրներում թվային փոխակերպման
արդյունքում համատարած անցում է կատարվում նոր տեխնոլոգիական և տնտեսական համակարգի, ինչպես նաև ստեղծվում են տնտեսության նոր ճյուղեր ։ AI-ն օգնում է արտադրական գործընթացների ավտոմատացմանը, ռեսուրսների կառավարմանը, լոգիստիկայի օպտիմիզացմանը և շուկայի միտումների կանխատեսմանը: Այն նպաստում է տնտեսության արտադրողականության և արդյունավետության բարձրացմանը: Թվային փոխակերպումը գործարկում է աշխատաշուկայի վերափոխման մեխանիզմներ, որոնց արդյունքում էապես կփոխվի աշխատանքային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը: Աշխատանքային ռեսուրսների որակավորումը և հմտությունները էական ազդեցություն կունենան տնտեսության վերափոխման գործընթացների արդյունավետության վրա: և նշանակությունը և դրա դերը կադրերի պատրաստման գործում դժվար է գերագնահատել
Այս ուղղությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, որը մեծապես որոշում է ինչպես տնտեսական, գիտական, կրթական, սոցիալական, ռազմական և այլ ոլորտների զարգացումը, այնպես էլ այդ ոլորտների կայացվածությունն ու մրցունակությունը:
Արհեստական ինտելեկտը հիմնարար կարողությունների արագ զարգացող դաս է, որն ավելի ու ավելի է ներդրվում կրթական տեխնոլոգիական համակարգերի բոլոր տեսակների մեջ: Արհեստական բանականությունը կարող է օգտագործվել տարբեր ձևերով, ինչպիսիք են հատուկ մշակված կրթական նպատակներով օգտագործման համար: Այսօր տեխնոլոգիաները դրանք ավելի ու ավելի ակտիվորեն և լայնածավալ սկսեցին օգտագործվել ուսումնական հաստատություններում:
Հետևաբար, այսօր չափազանց կարևոր է, օգտագործելով արհեստական բանականությունը կրթության մեջ, գիտակցելով դրա հիմնական հնարավորությունները, կանխել կամ գոնե մեղմել առաջացող ռիսկերը և վերացնել չնախատեսված հետևանքները: Եվ զարմանալի չէ շատերի աճող հետաքրքրությունը արհեստական ինտելեկտի կիրառմանը վերաբերող օրենսդրական առաջարկների նկատմամբ։ Ընդունված օրենսդրական ակտերը, կառավարության որոշումները պարունակում են սկզբունքներ և դրույթներ, ինչպես նաև միջոցառումներ, որոնք ուղղված են դրանց գործնական իրականացմանը, որոնք օգնում են հասնել նպատակին: Նախագծում այս կարևորագույն ուղղությունը բացակայում է։
Ամփոփելով պետք է նշել, որ օրենքի սույն նախագիծը չի նախանշում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման ռազմավարական ուղղությունները, չի կարող նպաստել կրթության և գիտության զարգացմանը, քանի որ նախագծի մշակման մեջ ընդգրկված չի եղել կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների լայն շրջանակ, ինչը բնականաբար չէր կարող ապահովել համակողմանի վերլուծված և ընդգրկուն օրենքի նախագծի առկայություն, որը կհամապատասխաներ առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին։ Մասնավորապես, հարկ է առանձնացնել հետևյալ դրույթները.
1. Չափազանց բյուրոկրատական կառուցվածք։ Օրինագիծը ստեղծում է խիստ և բարդ
կառավարման համակարգ բուհերի և գիտական կազմակերպությունների համար։ Այս չափից ավելի բյուրոկրատիան կարող է խոչընդոտել ճկունությունը և նորարարությունը, ինչը դժվարացնում է կազմակերպություններին հարմարվել փոփոխվող կրթական միջավայրին։
2. Սահմանափակ ինքնավարություն։ Չնայած օրինագիծը նշում է բուհերի
ինքնավարության մասին, միաժամանակ պարտադրում է պետական մեծ վերահսկողություն։ Այս հակասությունը թուլացնում է ակադեմիական ազատությունը և ինքնակառավարումը՝ կրթական հաստատությունները դարձնելով ավելի կախյալ պետական հրահանգներից։
3. Սահմանափակող լիցենզավորման պահանջներ։ Օրինագիծը սահմանում է չափազանց
խիստ և այլ օրենքների հետ հակասություններ ունեցող պահանջներ կրթական հաստատություններին լիցենզիա ստանալու և այն պահպանելու համար, օրինակ՝ առնվազն 4000 ուսանողների առկայությունը։ Սա ստեղծում է անիրատեսական լիցենզավորման պահանջներ փոքր ու, միաժամանակ, նեղ մասնագիտացված բուհերի համար՝ խախտելով հավասարության սկզբունքը։
4. Ավանդական կրթական մոտեցում։ Օրինագիծը բավարար ուշադրություն չի դարձնում
կրթության թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների և հեռավար ուսուցման մեթոդների վրա։ Սա կարող է դանդաղեցնել բարձրագույն կրթության զարգացումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից կրթության գլոբալ միտումների պայմաններում։
5. Հավասար պայմանների բացակայություն: Սույն նախագծով անհավասար պայմաններ են ստեղծվում բուհերի և համալսարանների միջև: Բոլոր դրույթներում նախապատվությունը տրվում է համալսարաններին՝ խախտելով հավասարության սկզբունքը:
Այսպիսով՝ սույն օրինագիծը ներկայացնում է խիստ կենտրոնացված և սահմանափակող համակարգ՝ բարձրագույն կրթության և գիտության հաստատությունների համար: Օրինագծի չափազանց բյուրոկրատիան, չափից ավելի մեծ վերահսկողությունը և խիստ լիցենզավորման պահանջները կարող են խոչընդոտել նորարարությանը և ինստիտուցիոնալ անկախությանը: Հետևաբար՝ սույն օրենքի
նախագիծը հիմնովին վերանայելու և խմբագրելու անհրաժեշտություն կա:
Comments