Мեր քննական անդրադարձի նյութը ժողովուրդների ազատ ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքներն են, որոնք անմիջական առնչություն ունեն Ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Ի՞նչ իմաստ է դրված այդ սկզբունքների մասին ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերում: Ինչպե՞ս պետք է Ստեփանակերտը և Երևանը հակադարձեն այդ սկզբունքների խեղաթյուրմանը տեղեկատվական առճակատումների դաշտում և բանակցային գործընթացում:
Բանալի բառեր՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունք, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունք, ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի խեղաթյուրման հնարքներ:
Ժողովուրդների ազատ ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության «բնածին իմաստները»
Ազգերի ինքնորոշում եզրույթն առաջին անգամ հնչել է 1878 թ. Բեռլինյան կոնգրեսում՝ Ռուս-թուրքական պատերազմից հետո Եվրոպայում սահմանների վերաձևման և այդ գործընթացում ազգային գործոնի բարձրացման մի փուլում, երբ այն արդեն որդեգրվում էր տարբեր գաղափարական շարժումների կողմից: 1896 թ, գաղափարը «ազգերի ինքնորոշման իրավունք» ձևակերպմամբ հռչակվեց Երկրորդ ինտերնացիոնալի Լոնդոնյան կոնգրեսի կողմից՝ սկիզբ դնելով քաղաքական դաշտում նրա ամրագրմանը: Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ ակնհայտ էր աշխարհի նոր վերաբաժանման անխուսափելիությունը, այն հրատապ ձևով նորից հայտնվեց միջազգային օրակարգում: Այն, որ կայսրությունների փլուզման նախօրյակին հենց ԱՄՆ-ը ի դեմս իր նախագահ Վուդրո Վիլսոնի վերցրեց ժողովուրդների ինքնորշման գաղափարը իրավական դաշտ բերելու նախաձեռնությունը, պատահական չէր: Այնտեղ դեռ թարմ էին անկախության համար պայքարի հանրային հիշողությունները: Վիլսոնը հետպատերազմյան նոր աշխարհի համակարգաստեղծ գաղափարներից մեկը համարում էր ազգերի ինքնորոշումը, որին իրավական կարգավիճակ տալուն էր միտված նաև նրա ջանքերով հիմնված Ազգերի լիգան1 , մի հանգրվան, որտեղ մարդկությունը գիտակցեց միջպետական ու ազգամիջյան հարցերում ուժի անսանձ կիրառության վտանգն իր համար: Պատմությունն ինքը հասունացրել էր ուժի իրավունքը իրավունքի ուժով փոխարինելու անհրաժեշտությունը: Արդեն ակնհայտ էր, որ քաղաքական, ռասայական, մշակութային և այլ հիմքերով ձևավորված գլոբալ բաժանարար գծերի մեջ ամենից պայթյունավտանգն անցնում է շահագործող ու շահագործվող ժողովուրդների և պետությունների միջև ընկած բաժանարար գծով, որի մի կողմում հզոր
1 Ինչպես հայտնի է, անձմաբ Վիլսոնին առաջարկվեց կայացնել նաև Հայաստանի անկախ հանրապետության սահմանների մասին իրավարար վճիռը:
1
գաղութատեր կայսրություններն էին. իսկ մյուսում՝ տնտեսապես ու ռազմապես կախյալ պետություններն ու պետականություն չունեցող գաղութացված ժողովուրդները: Ազգերի լիգան, ցավոք, չկարողացավ կատարել իր վրա դրված առաքելությունը: Արդեն 1933-ին հիտլերյան Գերմանիան Վերսալյան պայմանագիրը չեղարկելու մտադրությամբ լքեց Լիգան, որին այդպես էլ չհաջողվեց կանխել Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1945 թ. հոկտեմբերին նրան փոխարինելու եկավ ՄԱԿ-ը: Նոր կազմակերպության առջև կային Ազգերի լիգայի կողմից լուծում չստացած բազմաթիվ հարցեր, որոնց թվում և միջազգային անվտանգության տեսակետից ամենաբարդ հարցը՝ ազգերի/ժողովուրդների ազատ ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության հարցը: 1946 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ին կից ստեղծված Վեցերորդ կոմիտեում և նրա կազմում ձևավորած Միջազգային իրավունքի հանձնաժողովում (ՄԻՀ) ժողովուրդների ինքնորոշման հարցի շուրջ ծավալված տեսական քննարկումների լարվածությամբ է բացատրվում, թե ինչու «Ազգերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը» վերտառությամբ թիվ 632 (VII) բանաձևն ընդունվեց ՄԱԿ-ի հիմնումից շուրջ յոթ տարի անց: Փաստաթղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (հետայսու նաև՝ԳԱ) խորհուրդ է տալիս, որպեսզի «Կազմակերպության անդամ պետությունները պաշտպանեն բոլոր ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը»: Ինքնորշման հիմնախնդրով ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերն իրենց իրավական կարգավիճակով տարբեր են: Դրանց մեծ մասն ընդունված են որպես հռչակագրեր, իսկ ահա 1966 թ, դեկտեմբերի 16-ին ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին»2 և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին»3 միջազգային դաշնագրերն իրենց իրավական ուժով հավասարազոր են միջազգային պայմանագրերի և պարտադիր են կատարման համար նրան միացած բոլոր պետությունների համար (հայկական աղբյուրներում պակտ եզրույթը հաճախ թարգմանվում է դաշնագիր, որ չի փոխում այդ տերմինի իմաստը): Ի պատիվ ՄԻՀ-ի, որում սովորաբար ընդգրկվում են միջազգային իրավունքի ամենահեղինակավոր մասնագետները, պետք փաստել, որ այդ և հետագա տարիներին նրան հաջողվել է մշակել և Գլխավոր ասամբլեային ներկայացնել հիմնախնդրի վերաբերյալ բանաձևերի նախագծեր, որոնցում ինքնորշման գաղափարի իրավական իմաստը տրված է տարընթերցումները հնարավորինս բացառող ձևակերպումներով: Դրանցում նրանք չեն տվել նույն գաղափարի բովանդակայնորեն համարժեք շարադրանք: Բացառելու համար տարբեր մեկնաբանությունների չնչին հնարավորությունն անգամ՝ նրանք բառացիորեն նույն սահմանումներն ուղղակի տեղադրել են այդ երկու փաստաթղթերում: Ահա դրանք. «1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: 2. Բոլոր ժողովուրդներն իրենց նպատակներին հասնելու համար կարող են ազատորեն տնօրինել իրենց բնական
2 Միջազգային դաշնագիր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին http://www.irtek.am/views/act.aspx?aid=37347
3 Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին https://www.arlis.am/documentview.aspx?docID=18500
2
հարստությունները և ռեսուրսները` առանց խոչընդոտելու որևէ պարտավորություն, որը բխում է փոխշահավետության սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից և միջազգային իրավունքից: Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության` իրեն պատկանող միջոցներից: 3. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները, այդ թվում և նրանք, որոնք պատասխանատու են ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ տարածքների կառավարման համար, պետք է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության դրույթներին համապատասխան խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը»: Նույնպիսի հստակությամբ 1970 թ. ընդունված «Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Հռչակագրում ՄԱԿ-ը բոլոր պետություններին պարտավորեցնում է պաշտպանել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը4: Ինչ վերաբերվում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա Հռչակագիրն այն դիտում է որպես միջպետական հարաբերություների հարց: Այն ձևակերպված է հետևյալ կերպ՝ Սկզբունք, որի համաձայն պետությունները իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ նրա գործադրումից ինչպես պետությունների տարածքային ամբողջականության կամ ցանկացած պետության քաղաքական անկախության, այնպես էլ Միացյալ Ազգերի Կազմակերպության նպատակների հետ անհամատեղելի ինչ-որ այլ կերպ: Սկզբունքի ձևակերպմանը հաջորդում են պետությունների պարտավորությունների մասին ամրագրումները, որոնք սկսվում են «Ամեն մի պետություն պարտավոր է…» բառերով: Ի դեպ, նույն բառերով են սկսվում «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի հոդվածները: Որպես ամփոփում կարող ենք արձանագրել. ՄԱԿ-ի կողմից ընդունված հիշատակված բոլոր փաստաթղթերը ստորագրողները պետություններ են, և դրանցում բոլոր, այդ թվում և տարածքային ամբողջականությանը վերաբերվող, հոդվածները հասցեագրված են պետություններին, որոնք պարտավորվում են չխախտել միմյանց տարածքային ամբողջականությունը:
Ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավական նորմի խեղաթյուրման հնարքները
Ժողովուրդների ազատ ինքնորոշման մասին ՄԱԿ-ի Կանոնադրության և հետագայում ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերում ամեն ինչ այնքան պարզ է ասված, որ եթե այդ դրույթներն ուղղակի հասկանանք այնպես, ինչպես դրանք գրված են, պետք է ընդունենք, որ ժողովուրդների ինքնորոշման գաղափարին տրված է ոչ թե միջազգային իրավունքի սովորական սկզբունքի, այլ այդ փաստաթղթերին միացած պետությունների համար համապարտադիր իրավական նորմի իմաստ: Բայց այդ փաստաթղթերը, այնուամենայնիվ, վիճարկում են քաղաքական գործիչներ,
Ստորև մենք այդ փաստաթղթին հատուկ կանդրադառնանք:
3
որոնք իրենց պետության համար ձեռնտու չեն համարում դրանցում ինքնորոշման գաղափարի իրավական իմաստի այն հստակությունը, որը նրան առավելագույնս մոտեցնում է իր «բնածին իմաստին»: «Ինչու՞ ձեռնտու չէ» հարցն ունի ակնհայտ պատասխան: Բազմազգ պետության ժողովուրդներից որևէ մեկի արտաքին ինքնորոշումը ենթադրում է, որ նա իրեն պատմականորեն պատկանող տարածքով դուրս է գալիս «մայր պետության», ենթակայությունից, ինչը սովորաբար հանդիպում է տիտղոսակիր ազգի դիմադրությանը: Այստեղից էլ՝ ինքնորոշման մասին ՄԱԿ-ի Դաշնագրերի և թեմային առնչվող տեքստերում պատվերակատար փորձագետների կողմից սողանցքների որոնման փորձերը՝ փաստաթղթերին անորոշություն կամ այլ մեկնաբանություն վերագրելու համար: «Բարձր տերմինբանությամբ» քողածածկված նրանց փաստարկների անհիմն ու մտացածին բնույթն իրապես դժվար չէ բացահայտել ու հերքել: Եվ դա իրականում բարեխղճորեն արվում է իրավունքի իդեալներին հավատարիմ տեսաբանների կողմից: Սակայն դա վերջ չի դնում բանավեճերին, որովհետև չեն վերանում շինծու փաստարկներով ինքնորշման գաղափարը խեղաթյուրելու և արժեզրկելու այն շարժառիթները, որոնցով առաջնորդվում են բազմազգ պետությունների տիտղոսակիր ազգերն ու կառավարությունները: Ի՞նչ փաստարկների և ի՞նչ հնարքների մասին է խոսքը:
Առաջին: Ամենից տարածված հնարքներից մեկը վերաբերվում է «ժողովուրդ» և «ազգ» հասկացությունների իմաստային իբր այնպիսի անորոշությանը, որ անհնարին է դարձնում ինքնորոշման գաղափարի հստակ սահմանումը: Լայնորեն տարածված է Այվոր Ջենինգսի թևավոր խոսքի ուժ ստացած` «ժողովուրդը չի կարող ինչ-որ բան որոշել, մինչև ինչ-որ մեկը չորոշի, թե ինչ է ժողովուրդը»5 արտահայտությունը: Ազատ ոճով ասված այս արտահայտությունն անորոշ է դարձնում նաև ինքնորոշման սուբյեկտ հասկացությունը, որի տակ ՄԱԿ-ի փաստաթղթերում սովորաբար նկատի է առնվում հենց ժողովուրդը: Այվոր Զենինգսին հետևողները դրա մեջ անհեթեթություն պիտի տեսնեն՝ ինչպե՞ս կարելի է ժողովրդին համարել ինքնորոշման սուբյեկտ, երբ նրա ինչությունը հայտնի չէ6: Իրականում ինքնորոշվող ժողովուրդ և ինքնորոշման սուբյեկտ հասկացությունների շուրջ նման դատողությունները տեսական հնարախաղեր են, և դա ցույց է տալիս ինքնորոշման համար պայքարի պատմությունը: Եթե որևէ մի հանրություն (մարդկանց հավաքականություն) պայքարի է ելում ինքնոշման համար և հակադրվում է դրան ընդդիմացող որևէ ուժի (օրինակ, տիտղոսակիր ազգին, իշխանություններին), նա հենց այդ պայքարի փաստով դառնում է կոնֆլիկտի կողմ և ինքնորոշման սուբյեկտ, անկախ այն բանից, թե նա էթնիկապես միատարր է, թե՝ ոչ: Արդեն պատմություն ունեցող ավանդույթով այն ստացել է ժողովուրդ անվանումը, իսկ եթե այդ
5 Jenings I. The approach gf self-goverment. Cmbrdge Univ. Press. 1956. P.56.
6 Հարցը լրացուցիչ կերպով խճճվում է, երբ այդ դատողություններին խառնում են եվրոպական ավանդույթում ազգ հասկացության կայունացած երկիմաստության փաստը: Այն մի կոնտեքստում կարող նշանակել էթնիկական նույն ծագմամբ մարդկանց հանրություն, մեկ այլ կոնտեքստում՝ պետություն՝ ինչպես, օրինակ, Միացյալ ազգերի կազմակերպության անվան մեջ (իրականում այն պետությունների կազմակերպություն է, և հայերեն պատճենահանված թարգմանությունը անտեսել է անգլերեն nation հասկացության երկրորդ իմաստը):
4
հանրությունն էթնիկապես միատարր է, որպես հոմանիշ զուգահեռաբար օգտագործվում է նաև է ազգ եզրույթը: Գիտական հանրույթը սովորաբար լռելյան համաձայնությամբ բավարարվում օգտագործվող հասկացությունների պայմանականորեն հաստատված այնպիսի իմաստներով, որոնք դիտարկվող թեմայում չեն հարուցում հակասություններ7: Հենց այս վերջին տարբերակի հետ գործ ունենք ժողովուրդի ինքնորոշում հասկացության դեպքում, ինչն ակնհայտ դրսևորվում է նրա մասին ընդունված փաստաթղթերում և թեմայի քննարկումներում: Հասկացությունների իմաստների շուրջ անհարկի հնարախաղերի չտրվող մասնագետը որևէ հիմք չի տեսնում՝ անհասկանալի համարելու ազգային ազատագրական պայքար/շարժում հասկացությունը կամ ՄԱԿ-ի թիվ 632 (VII) բանաձևի «Ազգերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը» անվանումը: Ոչ ոք անհարկի վեճերի մեջ չի մտնում Միացյալ ազգերի կազմակերպություն անվան շուրջ՝ ապացուցելու համար, որ նա ոչ թե ազգերի, այլ պետությունների կազմակերպություն է: Բոլորին հայտնի է այն պայմանականությունը, որ դրված է այդ անվանման մեջ: Նույն կերպ խնդիրը կանխամտածված ձևով բարդացնելուն չհակված մասնագետը տարընթերցումների որևէ հիմք չի տեսնի նաև վերն արդեն հիշատակված՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» և «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի առաջին կետում տրված ձևակերկման մեջ՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»:
Պետք է նկատել, որ ազգ, ժողովուրդ, ինքնորոշման սուբյեկտ hասկացությունների շուրջ տարվող ակնհայտորեն շահախնդիր տեսախոսությունները գործնական որևէ ազդեցություն չունեն ինքնորշման համար ազատագրական շարժումների իրական ծագումնաբանության և սոցիալական շարժառիթների վրա: Երբ մարդկային հանրությունները/զանգվածները պայքարի են ելում հանուն ինքնորոշման և իրենց հիմնած պետության ճանաչման համար, նրանց չի հետաքրքրում, թե տեսաբաններն ինչ անվանում կտան իրենց (ժողովուրդ, ազգ, ապստամբներ կամ այլ մի անվանում) և սովորաբար անտեղյակ են լինում, որ նրանք (օրինակ՝ Այվոր Զենինգսը) չեն կարողանում սահմանել ժողովուրդ հասկացությունը:
Երկրորդ: Գրականության մեջ շրջանառվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքն արժեզրկելու մեկ այլ փաստարկ, ըստ որի այն ոչ թե իրավական համապարտադիր նորմ, այլ սոսկ սկզբունք է, և պետություններն ազատ են առաջնորդվելու դրանով կամ անտեսելու այն՝ վերագրելով նրան սոսկ բարոյական իմաստ: Մենք հանգամանալից չենք անդրադառնա դրան, քանի որ 1966 թ. ՄԱԿ-ի ընդունած «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» և
7 Ի դեպ, 1933 թ. Մոնտեվիդոյում ընդունված կոնվենցիայում Ազգերի լիգան անուղղակի ձևով անդրադարձել Է հարցին՝ ընդունելով անկախ պետականությանը ներկայացվող ֆորմալ պահանջները: Դրանք են՝ մշտական բնակչությունը, որոշակի տարածքի առկայությունը, կառավարության գոյությունը և այլ երկրների հետ հարաբերվելու նրա ունակությունը:
5
«Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» վերը հիշատակված միջազգային դաշնագրերը դրանց միացած պետությունների համար պարտադիր կատարման պայմանագրերի ուժ ունեն: Այդ դաշնագրերի շնորհիվ ինքնորոշման գաղափարը վերաճել է իրավական նորմի: Եվ նկատել է պետք, որ դա պատահական չի եղել, քանի որ մինչև դաշնագրի ձևաչափով ինքնորոշման գաղափարի ձևակերպումն այն իր կարևորության փաստի բերումով հանրայնորեն գիտակցվել է որպես իրավունք՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունք անվանումով:
Երրորդ: Ինքնորոշման իրավունքի արժեզրկման մեկ այլ հնարք է նրա գործադրումը սոցիալական, քաղաքական, մշակութային ու քաղաքակրթական կոնկրետ հանգամանքներով պայմանավորելը: Պատմական հարաբերականության այս մեթոդաբանության տեսակետից բուն իրավունքի՝ որպես սկզբունքի սահմանները նեղ են ինքնորոշման գաղափարի իմաստավորման համար, քանի որ ինքը՝ խնդրո առարկան, սոսկ իրավական հարց չէ: Ինքնորշման հիմնախնդրի հարաբերապաշտական ըմբռնման կողմնակիցը պահանջում է այն չբացարձականացնել և խնդիրը միշտ դիտարկել պատմական կոնկրետության մեջ՝ կողմերի փաստերի ու փաստարկների հանգամանալից հաշվառումով: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարաբերականացման և նրա համընդհանուր ու համապարտադիր բնույթն այս հնարքով կասկածի տակ դնելու ամենահայտնի օրինակն այն ապագաղութացման գործընթացի հետ քարկապելն է: Ըստ էության ասվում է հետևյալը՝ համաշխարհային պատմությունն իր ըևթացքով օրինաչափորեն հասունացրել է գաղութային համակարգի վերացման խնդիրը, որի գործական լուծումը ստացել է ժողովուրդների ինքնորոշման գործընթաց անվանումը: Բուն գաղափարն առաջադրվել է կոնկրետ այդ խնդիրը լուծելու համար և նրա իմաստը պետք է բացահայտվի հենց այդ համատեքստում: Այն, ինչ իմաստ է ունեցել ապագաղութացման գործընթացում, կարող է գործադրելի չլինել այլ դեպքերում: Հատկանշական է, որ ինքնորոշման գաղափարի համընդհանրական իմաստը մերժող այս «հիմնավորումները» առաջադրվում են այն բանից հետո, երբ համաշխարհային իրավաբանական մտքի ընտրանին տարիներ տևած քննարկումների ու բանավեճերի արդյունքում եզրակացրել է, որ ժողովուդների ինքնորոշման իրավունքը ոչ թե ինքնորոշման գաղափարի պատահականորեն ընտրված բառաձև կամ այլաբանություն է, այլ հենց միջազգային իրավունքի հստակ ձևակերպված սկզբունք:
Չորրորդ: Ժողովուրդների ազատ ինքնորոշման միջազգային իրավական նորմի արժեզրկման մեկ այլ հնարք է դրա նկատմամբ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության «հիմնավորումը»: Համոզիչ լինելու համար հիմքեր են փնտրվում ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերում: Շահարկումների թիրախում հայտնվում են ձևակերպումներ, որոնցում հիշատակվում է նաև պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդ իմաստով հարմար է դիտվում հատկապես 1970 թ. ընդունված «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Հռչակագիրը, որում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշան գաղափարների բացորոշմանը վերաբերվող հոդվածում
6
խոսվում է նաև պետությունների տարածքային ամբողջականության մասին:
Արձանագրելով, որ «Ամեն պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած բռնի գործողություններից, որոնք ժողովուրդներին զրկում են ինքնորոշման իրենց իրավունքից» և այնուհետև հաստատելով, որ այդ ժողովուրդներն ընդդեմ այդ բռնի գործողությունների իրենց ձեռնարկումներում… իրավունք ունեն ձեռք բերել և ստանալ աջակցություն Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան», Հռչակագիրն այնուհետև ամրագրում է՝ «Վերը տրված կետերում ոչինչ չպիտի մեկնաբանվի որպես ցանկացած գործողության թույլատրում կամ խրախուսում, որոնք կտանեն ա՛յն ինքնիշխան անկախ պետությունների մասնատմանը կամ տարածքային ամբողջականության ամբողջովին կամ մասնակի կամ քաղաքական միասնության խախտմանը, որոնք իրենց գործողություններում պահպանում են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, ունեն կառավարություններ, որոնք ներակայացնում են այդ տարածքում ապրող ժողովրդին՝ անկախ ռասայական տարբերությունից, հավատքից կամ մաշկի գույնից»8: Քաղաքական այն գործիչները, որոնք Հռչակագրի «…ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ցանկացած գործողության թույլատրում կամ խրախուսում, որոնք կտանեն… անկախ պետությունների… տարածքային ամբողջականության… խախտմանը» արտահայտությունը մեկնաբանում են որպես պետության տարածքային փոփոխության բացարձակ արգելք, լռության են մատնում, որ այն հասցեգրված է փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրած պետություններին, որոնք կարող են օգտագործել ինքնորոշման խնդիրը՝ հակառակորդ պետությունների ներսում կոնֆլիկտներ բորբոքելու համար՝ դրանք մասնատելու նպատակով: Ընդգծենք՝ այն հասցեագրված է Հռչակագրին միացած պետություններին (որոնք պարտավոր են չխոչնդոտել ինքնորոշման իրավունքի գործադրմանը), այլ ոչ թե իրենց անկախության համար պայքարող ժողովուրդներին:
Ներքին, բնական մղումներով բազմազգ պետության որևէ ժողովուրդի կողմից ինքնորոշման իրականացման և պետության տարածքային ամբողջականության խախտման հետ Հռչակագիրը ոչ մի առնչություն չի տեսնում: Եթե դա այդպես լիներ, ապա ինքնորոշման իրավունքն ընդհանրապես կզրկվեր իմաստից և կդառնար ավելորդ մի բան: Բայց այն մեր օրերում էլ համառորեն ավելորդ չի դառնում նոր պետությունների ձևավորման չընդհատվող գործընթացում՝ հակառակ այն բազմազգ պետությունների իշխանությունների դիմադրության, որոնք իրենց երկրի ներսում արգելափակում են ինքնորոշման իրավունքի ճանապարհը: Հռչակագիրն, այնուամենայնիվ, անուղակի վերապահում ունի ինքնորոշման իրավունքի հարցում: Նա չի խրախուսում սկզբունքի գործադրումն այն պետություններում, «որոնք իրենց գործողություններում պահպանում են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, ունեն կառավարություններ, որոնք ներակայացնում են այդ տարածքում ապրող ժողովրդին՝ անկախ նրանց ռասայական տարբերությունից, հավատքից կամ մաշկի գույնից»: Ակնհայտ է, որ Հռչակագիրը պահպանում է ինքնորոշման իրավական նորմի համընդհանուր ու անվերապահ բնույթը բոլոր այն դեպքերի համար, երբ բազմազգ պետության որևէ ժողովուրդ
7
գտնում է, որ այդ պետության սահմաններում ինքը չի ստանում իր զարգացման համար այն պայմանները, որ նա կարող է ունենալ անկախ պետականության դեպքում և գործունեություն է ծավալում դրա իրականացման համար («մայր պետության» դիմադրության դեպքում այն առանձին դեպքերում վերաճում է նաև զինված պայքարի): Հռչակագիրը հեղինակող ՄԻՀ-ի իրավագետները, պահպանելով ինքնորոշման իրավունքի համընդհանուր բնույթը, խորհրդատվական տոնով բազմազգ պետությունների ժողովուրդներին հորդորում են, որ եթե «մայր պետությունը» ապահովում է նրանց զարգացման բոլոր պայմանները, ապա այդ ժողովուրդների համար ներքին ինքնորոշման (դաշնային կամ համադաշնային) ձևերը կարող են ավելի նպաստավոր լինել նրանց զարգացման համար, քան անջատումը «մայր պետությունից»: Այս պայմանական-խորհրդատվական վերապահումը տիտղոսակիր ազգերի ագրեսիվ հեգեմոնության ձգտող քաղաքական գործիչները սովորաբար փոխակերպում են այլ մի պնդման, թե իբր Հռչակագիրը «մայր պետությանը» հիմքեր է տրամադրում ցանկացած դեպքում արգելափակելու ինքնրոշման իրավունքը, եթե այն անհամատեղելի է նրա շահերի հետ:
Հասկանալով, որ նման հարցադրումը խոցելի է, նրանք իրենց փաստարկները տեղափոխում են «համամարդկային շահերի» դաշտ, «հիմնավորելով», թե իբր անջատողական գործընթացով նոր պետությունների ձևավորումը գլոբալ քաոսի վտանգ է պարունակում: Որևէ տեսական հիմնավորում այս տեսակետը հնչեցնող քաղաքական գործիչները չեն բերում9: Նման պնդումը ենթադրում է անդրադարձ պատմական փորձին՝ պարզելու համար, թե, օրինակ, եվրոպական գաճաճ պետությունները միջազգային անվտանգային համակարգում նոր լարվածության օջախներ են ստեղծել, թե՞, հակառակը, կանխել են հնարավոր կոնֆլիկտները: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, թե ինչպես ինքնորոշման ձևով ազգային հարցի արդարացի լուծումները մարել են կոնֆլիկտածին այն շարժառիթները, որոնք այլ դեպքերում կտանեին դեպի ազգամիջյան բախումներ:
Ակնհայտ է՝ ինքորոշման հարցի շուրջ կոնֆլիկտները ծագում են բոլոր այն դեպքերում, երբ տիտղոսակիր ազգը ներկայացնող իշխանությունները խոչընդոտում են բազմազգ պետության ժողովուրդներից որևէ մեկի ինքնորշման ձգտմանը: Նման կոնֆլիկտը մի կողմից տիտղոսակիր ազգի որդեգրված տիրապետության ու գաղութակալության և մյուս կողմից՝ անկախության համար պայքարող ժողովրդի որդեգրված ազգային իրավահավասարության ու արդարության գաղափարների կոնֆլիկտն է՝ մարմնավորված այդ ժողովուրդների վարքում: Այստեղից հետևում է, որ էթնոքաղաքական կոնֆլիկտների լինել-չլինելու խնդիրը պետականակիր էթնոսի/ազգի քաղաքականությունից է կախված: Նա պիտի ապահովի ազգային
9 Այդ «փաստարկը» 2022 թ. Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Միջազգային տնտեսական ֆորումում բարձրաձայնել է Ղազախստանի նախագահ Ղասըմ-Ժոմարտ Տոկաևը: «Ընդհանրապես հաշված է, որ եթե ազգերի ինքնորոշման իրավունքն իրականության մեջ իրագործվի ողջ Երկիր մոլորոկի վրա, ապա 193 պետության փոխարեն, որոնք այժմ Միացյալ ազգերի կազմակերպության կազմում են, աշխարհում կառաջանան ավելի քան 500 կամ 600 պետություն: Իհարկե, դա կլինի քաոս»:http://kremlin.ru/events/president/news/68669
8
փոքրամասնությունների ու անդրենածին ժողովուրդների համար գոյության ու զարգացման այնպիսի պայմաններ, որ պետության մյուս ժողովուրդների քաղաքական օրակարգում չդրվի արտաքին ինքնորոշման խնդիրը: Բայց եթե բազմազգ պետության ժողովուրդներից որևէ մեկը գտնում է, որ իր զարգացման երաշխիքն անկախ պետականությունն է, ապա ինքնորշման միջազգային իրավունքն իր իմպերատիվ ուժով գործում է նրա օգտին:
Հինգերորդ: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համապարտադիր բնույթը հաճախ կասկածի տակ է դրվում նաև մեկ այլ փաստարկով: Խոսքը միջազգային իրավունքի դիտարկվող երկու սկզբունքների միջև այն «անհաղթահարելի հակասության» մասին է, որ շահախնդիր քաղաքագետները «հայտնաբերել են» պատվիրատու պետական գործիչների համար: «Անհաղթահարելի հակասության» փաստարկին առանձնահատուկ տեղ է տրվում, քանի որ այն, ինչպես իրենք են կարծում, անհերքելի տրամաբանության անունից է ասվում: Մեր օրերում այն թերևս ամենատարածվածն է: Գլխավոր գաղափարը մնում է նույնը՝ բազմազգ պետության որևէ ժողովրդի կողմից արտաքին ինքնորոշման ակտով անկախ պետության հիմնումը (իր պատմական տարածքներով անջատումը «մայր պետությունից») իբր հակասում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ ենթադրում է պետության տարածքի մասնատում: Մենք արդեն նշել ենք, որ ՄԱԿ-ի փաստաթղթում ամրագրված պետությունների տարածքային ամբողջականության խախտումից զերծ մնալու պահանջներն ու հանձնարարականները հասցեագրված են դրանց տակ իրենց ստորագրությունը դրած ՄԱԿ-ի անդամ պետություններին, այլ ոչ թե ինքնորոշման իրենց իրավունքն իրացնող ժողովուրդներին: Եվ դա չի նշանակում, թե պետության տարածքը չի կարող փոխվել նրանում ապրող ժողովուրդների արտաքին ինքնորոշման արդյունքում, որը, ինչպես արդեն նշվեց, տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում չի կարող դիտվել:
Ի հավելումն արդեն ասվածի՝ նկատենք, որ «Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության համաձայն՝ պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Հռչակագիրը (1970 թ.), որին սովորաբար դիմում են «անհաղթահարելի հակասության» կողմնակիցները, ներքին տրամաբանության իմաստով բացառիկ փաստաթուղթ է: Նրանում նախ համակարգվում են այն սկզբունքները, որոնցով հանուն միջազգային անվտանգության ու խաղաղության պետք է ղեկավարվեն դրան միացած պետությունները10: Հռչակագիրը բացորոշում է ինքնորոշման
10 Դրանք են՝ պետությունների կողմից այլ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու, վիճելի հարցերը խաղաղ միջոցներով կարգավորելու, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ՄԱԿ-ի Կանոնադրության հիման վրա միմյանց հետ համագործակցելու, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման. պետությունների ինքնիշխան հավասարության, ՄԱԿ-ի Կանոնադրության ինքնորոշման սկզբունքի իրագործմանը՝ համաձայն Կանոնադրության դրույթների …», հանում է բոլոր այն հիմքերը, որ կարող են օգտագործվել տարածքային ամբողջականության և համաձայն պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների պարտաճանաչ կատարելու մասին սկզբունքները:
9
իրավունք հասկացությունը նրա իրագործման ձևերի տեսակետից և արձանագրում, որ «Ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը, անկախ պետությանը միանալը կամ նրա հետ միավորվելը, կամ ժողովրդի կողմից ազատորեն սահմանված ցանկացած այլ քաղաքական կարգի հաստատումը տվյալ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ձևեր են»: Թեմայի ծավալման մեջ ժողովուրդների ազատ ինքնորոշման ընդհանրական բնույթը բանաձևող դրույթն այն մասին, որ «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է համատեղ և անհատական գործողությունների միջոցով նպաստել ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի իրագործմանը՝ համաձայն Կանոնադրության դրույթների …», հանում է բոլոր այն հիմքերը, որ կարող են օգտագործվել տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման գաղափարներն ու սկզբունքները միմյանց հակադրելու համար: Հանում է նաև այն բացասական իմաստային երանգը, որ սովորաբար վերագրվում է անջատողականությանը:
Հռչակագրի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի թեմային անդրադառնող ՄԱԿ-ի փաստաթղթերում տրամաբանական որևէ հակասություն չի հայտնաբերվում: Դրանք ի խախտումն տրամաբանության օրենքների վերագրվում են այդ փաստաթղթերին: Վերադառնանք ամենաթարմ օրինակին: 2020 թ. ՍանկտՊետերբուրգում Միջազգային տնտեսական ֆորումում Ղազախստանի նախագահ Տոկաևի բերած «փաստարկին». «ՄԱԿ-ի Կանոնադրության հիմքում դրված երկու սկզբունքները… ներկա ժամանակում եկել են փոխադարձ հակասության միմյանց հետ. Դրանք պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներն են: Միացյալ ազգերի կազմակերպութան հիմնադիր-հայրերը այդ հանգամանքը, ըստ երևույթին, իրենց ժամանակին հաշվի չեն առել»11: Ղասըմ-Ժորմատ Տոկաևը որևէ ձևով ՄԱԿ-ի փաստաթղթերի տեքստերի վրա չի հիմնավորում այդ դրույթը: Ողղակի հայտարարում է, և վերջ: Միակ «հիմնավորումը» պետությունների թվաքանակի աճին ուղեկցող վտանգի մասին ոչնչով չհիմնավորված մտահոգությունն է:
Մենք դիտարկեցինք ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավական նորմի արժեզրկման հիմնական հնարքներն ու փորձերը: Դրանցից ոչ մեկը չի դիմանում քննադատության: Փաստարկները, որոնք բերվում են ապացուցելու համար միաջազգային իրավական այդ նորմի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև հակասությունը, ոչ միայն թույլ են, այլև ակնհայտորեն անհիմն:
ИСКАЖЕНИЯ ПРИЦИПА МЕЖДУНАРОДНОГО ПРАВА О СВОБОДНОМ САМООПРЕДЕЛЕНИИ НАРОДОВ
АЛЕКСАНДР МАНАСЯН – В статье на основе контент-анализа раскрывается смысл, который отцами-учредителями ООН был вложен в прицип международного права о свободном самоотрделении народов. Обосновывается императивный характер этого важнейшего принципа
10
права. Анализом относящихся к теме принятых ООН документов показывается отсутствие какого-либо противоречия между принципом о свободном самоопределении народов и принципом территориальной целостноси государств.
Ключевые слова: принцип международного права о свободном самоопределении народов, принцип международного права о территориальной целостности государств, приемы искажения принципа самоопределения народов
OF THE PRINCIPLE OF INTERNATIONAL LAW ON THE FREE SELF-DETERMINATION OF PEOPLES
ALEXANDER MANASYAN – Based on content analysis, the article reveals the meaning that the founding fathers of the UN put into the principle of international law on the free self-determination of peoples. The imperative nature of this most important principle of law is substantiated. An analysis of documents related to the topic adopted by the UN shows the absence of any contradiction between the principle of free self-determination of peoples and the principle of the territorial integrity of states.
Keywords: principle of international law on the free self-determination of peoples, principle of international law on the territorial integrity of states, methods of distorting the principle of self-determination of peoples.
Comments