top of page
Writer's pictureAtom Mkhitaryan

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՈՐՏԵՂ Ե՞ՆՔ ՈՒ Ո՞Ր ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ


Ատոմ Մխիթարյան

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ գիտ. գիտություններ, իրավագիտության մագիստրոս, մանկավարժության դոցենտ



Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը:


Մարդկային զարգացման ապահովման քաղաքականության հիմնական գերակայությունը կրթության առաջանցիկ զարգացման ապահովումն է կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով:


Հայաստանի կրթության զարգացման հեռանկարն անհրաժեշտ է դիտարկել երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ հիմնական նպատակադրումների համատեքստում` ապահովելով կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների իրականացումը.


– անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում,

– աղքատության հաղթահարում և բարեկեցության ապահովում,

– կայուն տնտեսական աճի և մրցունակության ապահովում,

– հայապահպանություն,

– միջազգային և տարածաշրջանային համագործակցություն:



Comments


Commenting has been turned off.
bottom of page