ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի դասախոս, ֆիզմաթ. գիտ. թեկնածու
Հոդվածում ներկայացվում է ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգը կարգավորող օրենսդրությունը, ընթացակարգերը, հիմնական սուբյեկտներն ու դրանց գործառույթները:
Համակարգի արդիականացման համար առաջարկվում են մի շարք սկզբունքային փոփոխություններ:
ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 1.4 կետի «գիտություն» բաժնում ամրագրված է՝ «ա. 2017 թվականին գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում` եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ստեղծելու նպատակով»[1]:
Ինչ օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով է կարգավորվում այսօր ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգը և ի՞նչը պետք է փոխել՝ եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ունենալու համար:
Միանգամից նշենք, որ եվրոպական երկրներում գիտական աստիճանաշնորհման միասնական համակարգ գոյություն չունի [2, էջ 14], իսկ բարձրագույն կրթության երրորդ աստիճանում փոխհամապատասխանեցման գործընթացը Բոլոնիայի գործընթացով սկսվել, սակայն ավարտին դեռ չի հասել:
ՀՀ-ում բարձրագույն կրթության երրորդ աստիճանում՝ ասպիրանտուրայում, ուսուցման կազմակերպման, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման իրավական հիմքերը ամրագված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքներում:
Ուստի, այս ոլորտում բարեփոխումների ու դրանց իրավական ամրագրման հարցերը քննարկելիս պետք է, անշուշտ, սկսել հենց օրենքներից:
Comments