Ս/թ ապրիլ – մայիս ամիսներին Քաղաքագետների հայկական ասոցիացիայի (ՔՀԱ) համանախագահ Ատոմ Մխիթարյանը աշխատանքային այցերով եղավ Ֆրանսիայում, Խորվաթիայում և Իտալիայում։
Նախ, Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Եվրամիության ERASMUS+ ծրագրի շրջանակներում իրականացվող ArmDoct կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Ա․ Մխիթարյանը ներկայացրեց բարձրագույն կրթության երրորդ մակարդակում համալսարանների համատեղ գործունեության սկզբունքները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում գործարկել իրավատնտեսագիտական ուղղվածությամբ դոկտորական կրթական ծրագիր։
Այնուհետև Ատոմ Մխիթարյանը, որպես Կրթության քաղաքականության կենտրոնների եվրոպական ցանցի (NEPC) վարչության անդամ, Զագրեբում մասնակցեց վարչության հերթական նիստին։ Արդյունքում մշակվեց Ցանցի ռազմավարությունը և հաստատվեց առաջիկա տարվա գործողությունների պլանը։
Մայիսի 21-27-ին Ա․ Մխիթարյանը մասնակցեց Իտալիայի Տուշայի համալսարանում կազմակերպված միջազգային շաբաթին: Միջազգային կապերի և հետազոտական աշխատանքների գծով պրոռեկտորի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համալսարանների միջև համագործակցությունը խորացնել, ինչպես նաև սկիզբ դնել հետազոտական դոկտորական համատեղ դպրոցի ծրագրին։