Ծնվել է 1972թ.
1988 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով։
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող 1988-1993 թթ.
1992-1998թթ. «Երիտասարդական ակադեմիա» առաջին երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ:
1993-1999թթ.՝ Հայաստանի Կարմիր խաչի երիտասարդական կազմակերպության նախագահ:
1994-1996թթ. ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտ:
1994-2000թթ.՝ ֆիզիկայի և համակարգչային գիտության ուսուցիչ:
1994-2003թթ. ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող:
1999 թվականից Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ (fyca.net):
2003-2008 թթ ՀՀ ԿԸՀ միջազգային կապերի վարչության առաջատար մասնագետ։
2003 թվականից նա շուրջ 10 երկրներում ընտրությունների միջազգային դիտորդ է։
2004-2007 թթ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտ։
2001-2009թթ. ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ:
2006 թվականից «Համաշխարհային հայկական երիտասարդական ցանց» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ (wostayn.net):
2006թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի դասախոս, ընտրական իրավունքի ոլորտի մասնագետ։
2008-2010 թթ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի վարչության պետ
2010-2013 թթ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ.
2012-2013 թթ. ուսանող Ջոն Սմիթի Քաղաքական դպրոցում, Մեծ Բրիտանիա:
ՀՀ ԱԻՆ Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ 2014-2018թթ.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում պատգամավորի թեկնածու 2018թ.
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտքարտուղար 2019 - 2020 թթ.
2020 թվականից՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան։
2021 թվականից Եվրոպական կրթական քաղաքականության ցանցի անդամ, կրթության կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար։
Հեղինակ է շուրջ 30 գիտական հոդվածների, 3 մասնագիտական գրքի։ Զեկուցումներ ու դասախոսություններ է կարդացել աշխարհի ավելի քան 30 երկրներում։ Ընտրվել է մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավար մարմիններում, միջազգային և համահայկական նախագծերի հեղինակ, Եվրոպայի խորհրդի դասընթացավար, Եվրամիության փորձագետ (ERASMUS plus), կրթության ոլորտի փորձագետ։ .