2023 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում ավարտվեց մոսկվայի 7 — րդ տնտեսական համաժողովը, որի առանցքային թեման էր՝ "նոր աշխարհ. Նոր ինդուստրիալացում":
Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին հայտնի քաղաքական գործիչներ, գիտնականներ, տնտեսագետներ և ձեռնարկությունների ղեկավարներ՝ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից:
Համաժողովի բանախոսներն էին ՄԷՀ նախագահ, "Ռոստսելմաշ" գործարանի համասեփականատեր Կոնստանտին Բաբկինը, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիա ակադեմիկոսներ Սերգեյ Գլազեւը եւ Ռոբերտ Նիգմատուլինը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Օքսանա Դմիտրիեւան, ՌԴ Պետդումայի գիտության եւ բարձրագույն կրթության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Սմոլինը, ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Միխայիլ Դելյագինը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության եւ վետերանների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ, Կոլոմեյցևը, ինչպես նաև Ֆրանսիայից ժամանած հասարակական գործիչ, Եվրոպայում աշխարհաքաղաքականության ամենահայտնի փորձագետներից մեկը, դոկտոր Էմերիկ Շոպրադը, Աշխարհաքաղաքական կանխատեսումների միջազգային կենտրոնի նախագահ Կարլիգաշ Նուգմանովան, Ղրղզստանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի ղեկավար Կանատբեկ Ազիզը, Ջավահարլալ Նեհրու համալսարանի պրոֆեսոր Սուրաջիտ Մազումդարը, Սերբիա Բանյա-Լուկա համալսարանի պրոֆեսոր Սրջա Տրիֆկովիչը, Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Բոգդան Ցիդրյան, գերմանացի փորձագետ դոկտոր Հաուկե Ռիտցը և այլք:
«Գլոբալիզմից դեպի բազմաբևեռություն» նիստի ընթացքում, որին մասնակցում էին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի ներկայացուցիչներ, ֆորումի մասնակիցները քննարկեցին գլոբալացման խնդիրները և համաշխարհային տնտեսության մեջ բազմաբևեռության անցնելու հնարավորությունը, տնտեսական դաշինքների ստեղծման մեխանիզմները, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և BRICS-ի շրջանակներում գործընկերության խնդիրները, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության ապագան:
Հայաստանը՝ որպես ֆորումի բանախոսներից մեկը, ներկայացնում էր Քաղաքագետների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Միհրան Շահզադեյանը, ով ելույթ ունեցավ «Հետխորհրդային տարածք՝ կազմալուծումից դեպի ինտեգրում» նիստում։
Մ.Շահզադեյանի հոդվածը և ելույթի տեսանյութը կարող եք գտնել հղումներով.
Московский экономический форум. 5 апреля 2023. Мигран Шахзадеян - YouTube
От дезинтеграции к интеграции постсоветского пространства.
Ֆորումն ավարտվեց եզրափակիչ լիագումար քննարկմամբ, որը վարում էր ռուս տնտեսագետ, քաղաքագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անդրեյ Կոբյակովը։